13 06 2019

Այսուհետ գազալցակայաններում ստուգումները կլինեն անակնկալ



Այսուհետ չափագիտական վերահսկողության ստուգումները կլինեն անակնկալ։ Համաձայնությունը կառավարությունը տվեց հունիսի 13-ի նիստում։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխությունների առաջարկը ներկայացնելիս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց․ «Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները նախապես տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»։

Արդյունքում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի կարողանում գազալցակայաններում բացահայտել թերլցումները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ