10 06 2019

7 օրում մոտ 500 արտակարգ դեպք է գրանցվել

7 օրում մոտ 500 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 782 դեպք, որից 498-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 409 հրդեհ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 85 դեպք, որոնցից 45-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 6 դեպք, որի հետևանքով տուժել է 6 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ