10 06 2019

Ինչպե՞ս է մեկնաբանում վարչապետը ՔՊ-ի պարտությունը



«Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը. դա ամենակարևորն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աբովյանում ընտրություններին:

ՔՊ-ի թեկնածուի պարտության վերաբերյալ վարչապետը նշեց. «Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այնպես որ, ՀՀ-ն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ