«Նրանք, ովքեր իրավապահ մարմինների հետ աշխատել են, լավ գիտեն, որ նման հայտարարություն անելու համար վարչապետը պետք է ունենար հարյուր, հազար տոկոսանոց ստուգված ինֆորմացիա: Եթե այդ ինֆորմացիան 1000 տոկոսով ստուգվել էր, ուրեմն իրավապահ մարմինները պարտավոր էին արձագանքել։ Ու այդ շոուները սարքել կառավարության նիստերի ժամանակ՝ սևաշոր խմբեր, կարմիր բաբոչկաներ, պետք է թարգել, ժողովուրդ։ Սա անհանգստություն է մտցնում հասարակության մեջ։ Ի՞նչ է նշանակում, որ կառավարության նիստի ժամանակ պետական լուրջ հարցերը թողած՝ նստում, զբաղվում են պետական 1-2 կառույցի հարցերով»,- մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Ես լուրջ կասկածներ ունեմ՝ առհասարակ ում են ծառայում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը