Վրաստանի Կազբեգիի բարձրլեռնային տեղանքում մասնավոր ընկերության ուղղաթիռ է կործանվել։ Ավիավթարի հետևանքով 3 մարդ է մահացել՝ օդաչուն և Rooms Hotel Kazbegi հյուրանոցի 2 աշխատակից։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Հետաքննություն է սկսվել, սակայն ավիավթարի մանրամասները դեռ պարզ չեն։
Ուղղաթիռն ուղևորվում էր Կազբեգիի շրջանի Rooms Hotel Kazbegi հյուրանոց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը