Հունիսի 3-ին Ազատամարտիկների 76 հասցեում լարված իրավիճակ էր:
Բնակիչները բողոքի ակցիա էին իրականցնում, քանի որ գործարար Վահան Բեգոյանը Երևանի քաղաքապետարանից ստացած շինթույլտվությունով տարհանում շենքի ջրի պոմպակայանը:
Բնակիչները Yerevan.Today-ի հետ զրույցում նշեցին, որ ըստ իրենց տվյալների` ջրի պամպակայանի տարածքում գարեջրատուն պետք է կառուցվի:
Շենքի բնակիչներն այս հարցով դեռևս 3 ամիս առաջ դիմել են քաղաքապետարան, քանի որ ապօրինի է շենքի տարածքում նման շինությունների կառուցելը, սակայն դեռևս արձագանք չեն ստացել:
Իսկ Բեգոյանի փաստաբան Սարգիս Ցականյանը հայտնեց, որ քաղաքապետարնը տվել է շինթույլտվություն և իրենք ունեն համապատասխան փաստաթղթերը: Նշենք, որ այստեղ էր ժամանել ոստիկանների խումբ և ակցիայի ժամանակ ոստիկանների և բնակիչների միջև տեղի ունեցավ բախում:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը