Նիժնի Նովգորոդի Դերժինսկ քաղաքում տրոտիլի «Կրիստալ» գործարանում 3 պայթյուն է որոտացել, որից տուժածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 79-ի, որոնցից 38-ը գործարանի աշխատակիցներ են, 41-ը՝ քաղաքի բնակիչներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է, կա 2 անհետ կորած։
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը տեխնոլոգիական գործընթացի խախտումն է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը