ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր աշխատանքային այց լեցուն է տպավորիչ դրվագներով: Մասնավորապես, հյուրընկալողները կարծես մրցավազքի մեջ լինեն, թե ով ավելի համեղ ուտելիքներ կփռի սեղանին և ով ավելի շատ «կուտացնի» վարչապետին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ցույց է տվել, որ հենց սննդի առումով մերժում չկա, և ամեն անգամ մի բան փորձելիս մշտական զարմանքի մեջ է հայտնվում։ Թեև, հեռուստադիտողներն ու ներկաներն էլ են զարմանում վարչապետի պահվածքից։
Փախլավա, ավանդական ուտեստներ ու թան, և Փաշինյանի տրամադրությունը բարձր է:
Վարչապետին շատ հաճախ զարմացնում են ամենատարրական երևույթները, կարծես միայն այս մեկ տարվա ընթացքում է ապրում ՀՀ-ում։
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հազիվ թե զարմանալի լինեին Հայաստանում բանջարեղենի գները, վարկերի տոկոսները և այլն: Ավելին, դրանք խորհրդարանում ճոխացված բառապաշարով ելույթների և Սեփական մամուլի 8 էջերը բերնեբերան լցնելու լավ թեմա էին։ Բայց «իշխանական» Փաշինյանը խորը զարմանքի մեջ է։
Ներկայացնում ենք 7 փաստ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը զարմանում, որ բանջարեղենը թանկ է, որ Հայաստանում կա 100 տոկոս տոկոսադրույքով վարկ, որ Սևանա լճի մակարդակը 45 սանտիմետրով կբարձրանա և այլն։
Արմինե Արմենակյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը