29 05 2019

Արագածավանցիները փակել են միջպետական ավտոճանապարհը

Արագածավանցիները փակել են միջպետական ավտոճանապարհը

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը:

Բնակիչները դժգոհության պատճառը ոռոգման ջրի նոր սակագինն է։

Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի:

«Այսինքն, այն դեպքում, երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ էլ բարձր սակագին՝ 100 000 դրամ, ապա լիտրի պարագայում սակագինը ահռելի չափով կբարձրանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից Արամայիսը։

Ավտոճանապարհը փակած քաղաքացիները ընդգծում են՝ եթե պատկան մարմինները չարձագանքեն՝ կփակեն նաև Երևան-Գյումրի երկաթգիծը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ