27 05 2019

Ուր դիմել, եթե հիվանդ եք. Աննա Հակոբյանի դեղատոմսը



«Նախորդ ասուլիսին ասել եմ, խնդրել եմ մարդկանց առանձին առողջական խնդիրներով հիմնադրամին չդիմել։ Ես ներողություն եմ խնդրել, նորից եմ խնդրում, որ մենք չենք հասցնում այդ առանձին դիմումները հասցեագրել կամ արձագանքել այդ դիմումներին, որովհետև դրանք շատ մեծ թիվ են կազմում, շատ մեծ ռեսուրս են պահանջում»,- այս մաիսն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Yerevan.today-ի հարցին՝ 1992-ից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը ։ Ինչո՞ւ որոշվեց հիմնել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամները, և արդյո՞ք հնարավոր չէր կոչ անել, որ այդ հանգանակություններն ուղղվեին այդ հիմնադրամին, Հակոբյանը պատասխանեց.

«1992-ից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց մինչև հեղափոխությունը գործել է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, և «Նվիրիր կյանքն» առանձին է աշխատել։ Մինչև հեղափոխությունը հիմնադրամի միջոցով չեն փակվել Հայաստանի դասական երաժշտության տարբեր ստեղծագործական խմբերի ծախսերը։ 8 ստեղծագործական խումբ, այդ թվում՝ Կամերային նվագախումբը, երգչախումբը, ֆիլհարմոնիկը, սիմֆոնիկը, «Հովերը», հիմա արդեն ջազային պետական նվագախումբը։ Մինչև հեղափոխությունը հիմնադրամով այդ խնդիրները չեն լուծվել։ Գոյություն է ունեցել «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակային ծրագիրն է արել. դա նույնպես չի արվել ՀՀՀ-ի միջոցով։ Այսինքն՝ մեր հիմնադրամների անհրաժեշտությունն առաջացել է այս բացը լրացնելու համար, որովհետև ինչպես գիտեք, բազմիցս դրա մասին ասել եմ, հեղափոխությունից հետո «Նվիրիր կյանքը», «Լույսը», բոլորը կանգնեցին, դադարեցրեցին իրենց գործունեությունը, և այստեղ մեծ բաց առաջացավ»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ