25 05 2019

Լիլիթ Զելիմի Թադևոսյանի դոկտորական աշխատանքում «copy-paste» կա՞

Լիլիթ Զելիմի Թադևոսյանի դոկտորական աշխատանքում «copy-paste» կա՞

Մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության «copy-paste»-ի օրակարգով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում լինելու է հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը: Ազարյանն ինքն անդրադարձել է մեղադրանքներին։ 

Նիստ հրավիրող հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն արդեն հայտարարել է. «Քաղաքակիրթ հասարակությունում պաշտոնյաները և դատավորները, երբ նման սկանդալի կենտրոնում են հայտնվում, պարզապես պաշտոնաթող են լինում: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է գնա այդ ճանապարհով»: Այսպիսով կարելի է փաստել, որ իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում բոլոր այն դատավորներին, ովքեր իշխանության համար տհաճ դատական որոշումներ են կայացրել՝ անկախ դրանց օրինականությունից:

Իհարկե, ծիծաղելի է, որ ԱԺ-ում նման հարցեր են քննարկվում՝ հաշվի առնելով մեր երկրի բազում կարևոր խնդիրները: Այս քննարկումն ինքնին ապացուցում է, որ իշխանությանը ոչ լոյալ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Եթե այդպես չէ, հորդորում և ուղղորդում ենք նույն ԲՈԿ-ին նման մանրախնդիր կերպով ուսումնասիրել նաև իշխանությանը բավականին լոյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Զելիմի Թադևոսյանի դոկտորական աշխատանքը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Լիլիթ Թադևոսյանի դոկտորականում «copy paste»-ի մեծ չափաբաժին կա: Չէ՞ որ ԲՈԿ-ը քաղաքական կառույց չէ և պետք է անաչառ ստուգի բոլորի աշխատանքները։

Թե՞ ԲՈԿ-ն էլ է սպասարկում իշխանությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ