24 05 2019

Անդրանիկ Քոչարյանը կասկածում էր, Գորգիսյանը սպառնաց կասկածողին քֆուր անել



ԱԺ Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ չափազանց լարված։ Պատճառը «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն էր։

Խմբակցությունն առաջարկում է գնումների մասին օրենքում փոփոխություններ անել և վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի ծախսերը բաց ու թափանցիկ դարձնել։

«Որ դուք 70 տոկոս եք, չի նշանակում, որ անվտանգությունը միայն դուք եք: Մի կրկնեք նախկինների սխալները: Խոսքը գնումների գումարների բացահայտման մասին է, դուք հարցը տանում եք այլ դաշտ՝ օգտվելով ՀՀ անվտանգության էմոցիոնալ տիրույթից», – ասաց նախագիծը ներկայացնող Գևորգ Գորգիսյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Գորգիսյանին պաշտոնապես պոպուլիստ հայտարարեց։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետականության շահով չեն շարժվում, Գորգիսյանն էլ ասաց, որ շարժվում է պետականության շահերով․ «Քֆուր կանեմ, որ կկասկածի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ