22 05 2019

Զոհված զինծառայողի ընտանիքին փոխհատուցում են տրամադրել

Զոհված զինծառայողի ընտանիքին փոխհատուցում են տրամադրել

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 14.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի: Այս մասին նշվում է Զինծառայողների ապահովության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Պայմանագրային զինծառայող Մհեր Ավետիքի Հովսեփյանի ընտանիքին հասանելիք հատուցումը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ