Մայիսի 22-ի ավագանու նիստում առաջարկվեց ֆիզիկոս, դոկտոր-պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպչական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի միջնորդությունը ներկայացրել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը հոգում են հարազատները:
Նա առաջարկեց հուշատախտակը փակցնել Չարենցի 4 հասցեում:
Որոշումն ընդունվեց՝ 46 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը