168.am-ը գրում է.
«Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողներն այսօր աշխատում առանց լոգոյի միկրոֆոններով: Այս հարցն ուղղեցինք հեռուստաալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին։
«Հաշվի առնելով այն, որ դատական նիստերի ժամանակ 5-րդ ալիքի նկարահանող խմբերը դարձել են ատելության խոսքի թիրախ, աննախադեպ այս իրավիճակը լուսաբանող մեր լրագրողներին այսօր առաջարկել ենք միկրոֆոնների վրայից հանել հեռուստաընկերության տարբերանշանը»,- ասաց Հ. Հարությունյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը