14 05 2019

Նախագահ Քոչարյանի օրոք հայ եկեղեցու պատմություն առարկան ներդրվեց դպրոցներում. Տեր Արշակ



«Նախագահ Քոչարյանի պաշտոնավարության շրջանում էր, որ հայ եկեղեցու պատմություն առարկան ներդրվեց հանրակրթական դպրոցներում, որպեսզի մեր երեխաները հնարավորություն ունենան ծանոթանալ եկեղեցու դավանած արժեքներին թե՛ բարոյական, թե հոգևոր, թե՛ ազգային, որը միակ ամուր երաշխիքն է, որով մեր ազգը կարող է գոյատևել»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի հայերեն շնորհանդեսի ժամանակ ասաց Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի համար դժվարին իրավիճակներում պատասխանատվությունը վերցրել է իր վրա. «Դժվար իրավիճակներում պատասխանատվություն վերցնելիս մրցակիցներ չես ունենում, առավելությունը դա է: Մրցակիցները հայտնվում են այն ժամանակ, երբ հաջողություններ են լինում, դափնիները կիսելիս են լինում: Այդպիսի վիճակներում պատասխանատվություն վերցնում են բացառիկ քաջարի մարդիկ»,- ասաց Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ