«Մենք ունենք մի պահանջ, հորդոր, խնդրանք՝ չխանգարել արդարադատության իրականացմանը, առանց այն էլ այս պահին արդարադատության իրականացումը խաթարված է, այդ ամենը տեսել ենք»,- դատարանի առջև բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից փաստաբան Վահե Եփրիկյանը:
Փաստաբանը նշեց, որ չունի վստահություն ՀՀ դատական համակարգի նկատմամբ. «Այս պահին այն դատական համակարգը, որն այսպիսի ճնշումների ազդեցությսան տակ է, ես նման դատական համակարգի նկատմամբ վստահություն չունեմ, և այստեղ միայն Քոչարյանի գործը չէ, կան քրեական այլ հնչեղ գործեր, որոնք ընթանում են ճնշումների ներքո»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը