11 05 2019

Ֆրանսիայում 19 000 ցուցարար կրկին փողոց է դուրս եկել



Փարիզում, Լիոնում, Նանտում, Թուլուզում վերսկսվել են դեղին բաճկոնավորների բողոքի ակցիաները, սա բողոքի ալիքի 26-րդ շաբաթն է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ցույցերն  ուղեկցվել են կրթության վերաբերյալ կոչերով ու պահանջներով, բաճկոնավորները դեմ են կառավարության կրթական բարեփոխումներին: 

Ցույցերին մասնակցել է շուրջ 19 000 մարդ, նրանցից 1200-ը՝ Փարիզում․ սա ռեկորդային ցածր ցուցանիշ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ