ՀՀ կառավարությունը վավերացրեց Հայաստանի և Չիլիի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը:
«2014-ին Չիլի պաշտոնական այց է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ 2015թ. ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև»,- հարցը զեկուցելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Համաձայնագրով ակնկալվում է առավել սերտ համագործակցության ծավալում, բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը