10 05 2019

Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու․ Հայկ Մարության



«Եթե ուզում եք քաղաքին նվեր անել, լավագույն նվերը այգին է, քաղաքում այգի կառուցեք, բարեկարգեք»,- մայիսի 10–ին Երևանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված այգու բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մինչ այդ նշելով, որ շատերը հարցնում են, թե ինչ նվեր անեն քաղաքին։

«Երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու։ Այստեղ կային հիվանդ, խնդիր ունեցող ծառեր, դրանք փոխարինվել են շատ բարձր որակով ծառերով»,- ասաց քաղաքապետ Մարությանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ