08 05 2019

Դեռևս կան բանակի հասանելիքը յուրացնողեր. Նիկոլ Փաշինյան



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 8-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց մեկ տարվա ընթացքում իրականացված փոփոխությունների և իշխանության կատարած գործողությունների մասին:

Yerevan.today-ի հարցին՝ բանակում կոռուպցիոն երևույթները վերացել են, բանակի հաշվին հարստացողներ չկան,բյուջեն չի թալանվում, ինչո՞ւ են ծնողները շարունակում իրենց որդիների համար ծանրոցներ, հագուստ ուղարկել, քանի որ առնվազն Երևանում կան վաճառքի, որոնք շատ ակտիվ կերպով զբաղված են զինվորական հագուստ վաճառելով Փաշինյանը պատասխանեց.

«Այդ հարցով հետաքննություն է տեղի ունենում, որովհետև առնվազն կան կասկածներ, որ որոշ կոռուպցիոն մեխանիզմներ դեռ գործում են բանակում: Ես գլխավոր շտաբի պետին կանչել եմ ու ասել՝ ես այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք այդ խնդիրը լուծել: Ինձ ասել են՝ խնդիր չկա, կլուծենք: Դրանից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել: Ես դրանից 10 օր հետո լուր եմ ստացել, որ սպաները մտնում են զորամասեր, խուզարկում են և ծնողների ուղարկածներն առգրավում են: Ես ինչ եմ հանձնարարում, դու ինչ եք իրականացնում: Դրանից հետո ես գնացել եմ զորամասեր, կերել եմ զինվորի ուտելիքն ու ինձ վատ եմ զգացել: Ես հանձնարարել եմ բոլոր այդ ուտելիքները հանել շրջանառությունից: Դրանից 2-3 ամիս հետո արձանագրել եմ, որ այդ ուտելիքը հանված չէ շրջանառությունից»:

Փաշինյանը նաև նշեց, որ դեռևս կան բանակի հասնելիքը յուրացնողեր, քրեական գործեր կան հարուցված. «Ռագու կոչվածը, որը դեռ շրջանառության մեջ է, ինձնից մեկ տարի է պահանջվել, որ կարողանամ հասնել նրան, որ դա հանեն: Դա ինչ որ մեկը արտադրում է չէ՞: Այդ արտադրողները հայտնի անուններ են, օպերատիվ տվյալներով դրանք մեծ անուններ են: Եվ ցավոք ժամանակ է պահանջվում»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ