08 05 2019

Ավագանու անդամը պնդեց անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցը



«Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանն ավագանու նիստին իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ գեղասահքի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, որի անունը կրում է Երևանում գործող գեղասահքի մարզադպրոցը, մասնակցել է փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթին:

Այնուհետև մեջբերեց Ռոդնինայի խոսքերը, որը նա արել է՝ իմանալով որ ցանկանում են իր անունով դպրոցն անվանափոխել. ««Դա իրենց իրավուքն է, ես արել եմ ինչ արել եմ: Անվանակոչեք դպրոցը ինչպես կցանկանաք, ինչպես նավը կանվանես, այնպես էլ նա կնավարկի»: Սա Ռոդնինայի խոսքերն են: Նույնիսկ հետո նա չի թաքցնում արհամարհական և անհարիր վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ: Մենք պետք է հստակեցնենք, մեր պետության հասարակության մոտեցումը նման անհիմն հակակահայկական ոտնձգությունների նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը

Շարունակելով ավագանու անդամը նշեց, որ առաջարկվում է անվանակոչել մազրադպրոցը՝ «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» տարբերակով:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ