06 05 2019

Երևանում «Գազել» է այրվում․ Արմենպրես

Երևանում «Գազել» է այրվում․ Արմենպրես

Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունն արգելափակել է այդ հատվածում երթևեկությունը:

ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Գազել» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ