03 05 2019

12-ամյա դպրոցականը ռումբի մասին կեղծ ահազանգ է արել․ Shamshyan.com

12-ամյա դպրոցականը ռումբի մասին կեղծ ահազանգ է արել․ Shamshyan.com

Շիրակի մարզում մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Գյումրի քաղաքի Վարդ-Բաղ թաղամասում ռումբ է տեղադրված:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ ահազանգը կեղծ է եւ ահազանգողը եղել է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 12-ամյա Ռ. Փ.-ն:

Վերջինս համայնքային ոստիկանին հայտնել է, որ օրեր առաջ իր ընկերոջ՝ համագյուղացի ու հասակակից Ս. Ե.-ի հետ համակարգչով տեսահոլովակ են դիտել որտեղ մի երեխա զանգահարել է ոստիկանություն եւ ռումբի մասին տեղեկություն է հայտնել: Երեխան հայտնել է նաեւ, որ ինքը փորձել է կրկնել նույն արարքը, ինչի համար էլ զանգահարել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխաները հանձնվել են ծնողներին: Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ