01 05 2019

Ղուշչյանը հիվանդ է, կարամ տանեմ բուժման․ Սամվել Ալեքսանյան․ Սպուտնիկ Արմենիա

Ղուշչյանը հիվանդ է, կարամ տանեմ բուժման․ Սամվել Ալեքսանյան․ Սպուտնիկ Արմենիա

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Համլետ Ղուշչյանի հաղորդման վրա իր նկատմամբ հարուցված քրեական գործը։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն ապրիլի 30-ին հրավիրվել է Քննչական կոմիտե` հարցաքննության։ Այս մասին հայտնել է Սամվել Ալեքսանյանը` հայտարարելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ես Ղուշչյանին ոչ մի առևանգում չեմ արել։ Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ։ Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»,– ասաց նա։

Հիշեցնենք, Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։

Հեռուստամեկնաբանի այս հաղորդման հիմքով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ