28 04 2019

Փոխմարզպետն ահազանգում է՝ Քաղաքացու օրը հարձակվել են իր վրա․Shamshyan.com

Փոխմարզպետն ահազանգում է՝ Քաղաքացու օրը հարձակվել են իր վրա․Shamshyan.com

Ապրիլի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Ըստ լրատվամիջոցի՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է: Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ