«Բազմիցս նշել ենք, որ չենք պատրաստվում հետևել որևէ մեկին փորձին, այլ պատրաստվում ենք լինել նորարար: Երբ հետևում ես մեկին այդ մեկը միշտ զարգանում է, դու շարունակում ես հետևել և լինում ես հետևորդի դերում, սակայն հայերը բազմիցս ապացուցել են, որ կարող են ստեղծագործել լինել սովորեցնողի դերում, լինել առաջնորդ»,- Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարի կարծիքով, հայերը պետք է աշխարհի հետ կարողանանք խոսել համահունչ, կարողանանք պաշտպանողական և զարգացման մեխանիզմներ ստեղծել՝ մտավոր սեփականության պաշտպանության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը