23 04 2019

Չէիք մտածել, չէ՞, որ ինձ ա բանը հասնելու. Ավագանու անդամի բուռն ելույթը



Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն ավագանու նիստում հանդես եկավ բուռն ելույթով՝ պատմելով միջադեպի մասին, ըստ որի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարը կոպիտ բառապաշար կիրառելով՝ հասել է նրան, որ 32-ամյա կին աշխատակիցն ազատման դիմում է գրել։ «Մենք այսքան ժամանակ պայքարել ենք նման ղեկավարների դեմ, բայց այսօր նոր իշխանություն կա այդպիսի ղեկավար: Մարդը գերագույն արժեք է: Պաշտպանեք այս կնոջ իրավունքները: Դիմում եմ բոլոլ այն ՀԿ-ներին, ովքեր մարդու իրավունքերի պաշտպանությունը փորձում են դարձնել այն մակարդակին, որ պաշտպանված լինեն տնարսգենդերների իավունքները: Պաշտպանեք սկզբում հայ կնոջը, որը հայ ազգի համար ապագա զինվոր է ծնել»:

Այնուհետև դիմելով վարչական շրջանի ղեկավարին՝ ասաց. «Ստիպել էիք դիմում գրել, չէիք մտածել, չէ՞, որ ինձ ա բանը հասնելու, հը՞ն, Ավան վարաչական շրջանի ղեկավար Արա Դանիելյան, ի՞նչ բացատրություն կտաք»:

Թե ինչ բացատրություն տվեց Ավան վարչական շրջանի ղեկավարը, այդ մասին՝ տեսանյութում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ