23 04 2019

Հաճախ դիմում-բողոքներով փորձում են մրցակցին նեղը գցել․ ՀՌԱՀ նախագահ



Ազգային ժողովում ապրիլի 23-ին քննարկման ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018-ի գործունեության մասին» հաղորդումը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների պայթյունային զարգացման արդյուքնում վերգետնյա հեռարձակողները մնացել են այն տեղեկատվական կառույցները, որոնք ունենալով ներքին ստուգման մեխանիզմներ, քիչ թե շատ զերծ են ֆեյք նորություններից, օրինախախտումներից:

«Շատ հաճախ դիմում-բողոքների հիման վրա շատ դժվար է կառուցել այն պատկերը, որը մտահոգում է հասարկությունը: Մի մասը մրցակցային բողոքներն են: Նրանք շատ հաճախ դիմում-բողոքներով փորձում են իրենց դիրքն ամրապնդել և մրցակցին նեղը գցել»,- ասաց Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ