22 04 2019

Ցեղասպանության հիշատակի օրը փողոցներ կփակվեն



Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին որոշ ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի։

Ոստիկանությունը հոլովակ է հրապարակել, որով տեղեկացնում է ապրիլի 24-ին փակվող փողոցների մասին

Ապրիլի 24-ին, ժամը վեցից մինչև 24։00-ը կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի, Երևանի ՀԷԿի–ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ