ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված է եղել կանխիկ գնել հեռուստացույցը, քանի որ հաշվի վրա կալանք է դրված եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Արարատ Միրզոյանը. «Իմ հաշվին կալանք էր դրվել, որովհետև ոչ ճիշտ վայրում մեքենան կայանելու համար տուգանք էր եկել, որին ժամանակին չէի հետևել, վճարել, և ԴԱՀԿ-ն արել էր այն, ինչ պետք է աներ, բայց տուգանքն արդեն վճարել եմ»,- հայտնեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը