22 04 2019

Իրաքից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ. Գագիկ Սուրենյան

Իրաքից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ. Գագիկ Սուրենյան

Ապրիլի 24-ից սկսած մինչև ապրիլի 27-ը Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը ապրիլի 24-27-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա հետ համեմատած ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Օր-օրի տաքանալով 2-3 աստիճանով, արդեն ապրիլի 27-ին լեռանային բնակավայրերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +13․․․+16, նախալեռնային բնակավայրերում +18․․․+20, հովտային բնակավայրերում +20․․․+22 աստիճանի։ Երևանում նույնպես, այսօր ցերեկվա +8․․․+10 աստիճանին ապրիլի 27-ին կփոխարինի +20․․․+22 աստիճան տաքը։

Ապրիլի 22-ին տեղումները շրջանների մեծ մասում կշարունակվեն, լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա ձյուն, այսօր կշարունակվեն նաև ուժեղ քամիները, առանձին վայրերում քամու արագությունը կհասնի 15-20մ/վրկ։ Ապրիլի 23-24-ին ցիկլոնը կսկսի թուլանալ և տեղումները կլինեն առանձին հատվածներում և շատ կարճատև, իսկ ապրիլի 25-27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,-գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ