«Պետք ա ինֆորմացիային ճիշտ տիրապետել, նոր խոսել, առանց տիրապետելու խոսալը ո՞րն ա»,- խորհրդարանում ելույթում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի ելույթին:
«Այսօր մեզ նայում են մոտ 2 000 ընտանիք, ու էդ ընտանիքներին բոլորս պատասխան ենք տալու, կապ չունի՝ որ կողմը՝ ոնց, բոլորս ենք պատասխան տալու: Մարդիկ տանը նստած գիշեր-ցերեկ մեզ են նայում՝ իրենց ընտանիքներին մենք հացից կտրո՞ւմ ենք, թե՞ չենք կտրում: Պարզ խոսենք, ի՞նչ ենք ընկել բառերը էս կողմ, էն կողմ անելով»:
Պատգամավորը դիմելով ԱԺ դահլիճին նշեց. «Մարդկանց տները քանդելը մի վայրկյան է, հլը փորձեք կառուցման մասին խոսել: Էս փողերը էս ո՞ւր եք տանում, Պարսկաստան եք տանում: Ու հետաքրքիր ա ում շահերն ա սա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը