Ապրիլի 19-ի երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։
Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հզորությունը կարող է հասնել 20-25սմ և ավելի»,- գրում է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը