«Հայաստանում գործում է առցանց նոր համակարգ, որին միացված են Հայաստանում գործող տեխզննման բոլոր կենտրոնները և այս պահին տեխզննման արդյունքները վերաբերվում են 73 հազար ավտոմեքենաների»,— մամուլի ասուլիսում ին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Ըստ նախարարի՝ տեխզննման նոր համակարգի ամբողջ նպատակն է ունենալ ամբողջական օնլայն բազա. «Սա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոններից և տիրապետել ամբողջ տրանսպորտային պարկի վիճակին»:
Համակարգի աշխատանքի հետ կապված նախարարը նշեց, որ բացակայում է միայն օրենսդրական բազան, որի առկայությունը կկանոնակարգի ամբողջական ոլորտը, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա մեքենայի սեփականատերը պետության հետ։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը