17 04 2019

Դիտարկվել է անգամ նախարարությունների թիվը 7 դարձնելու տարբերակը



Կառավարության կառուցվածքի բարեփոխման վերաբերյալ 20 ծրագիր է ներկայացվել, նախարարությունների քանակը կարող է կրճատվել մինչև 7, սակայն հիմա առաջարկվում է 17-ի փոխարեն թողնել 12-ը: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցին:

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները։

Քննարկումն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ