Ռուսաստանում տեղի է ունեցել «Միսս Ռուսաստան 2019» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի հաղթող է դարձել 20-ամյա Ալինա Սանկոն՝ Ազով քաղաքից։ Նրան է հանձնվել մոտ 20 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներով եւ մարգարիտներով զարդարված թագը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Գեղեցկուհին սովորում է Մոսկվայի հողաշինարարության համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի երրորդ կուրսում։ Սիրում է զբաղվել նկարչությամբ, գեղանկարչությամբ, պոեզիայով, սիրում է նաև ճամփորդել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը