Բանգկոկում կայացել է «Միսս տիեզերք» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել 24-ամյա ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գրեյը Love Yourself կազմակերպությունում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, ինչպես նաև կամավորական աշխատանքով Young Focus կազմակերպությունում։
Miss Universe 2018 is... PHILIPPINES! pic.twitter.com/r2BkN8JpXh
— Miss Universe (@MissUniverse) 17 декабря 2018 г.
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է վենեսուելացի Սթեֆանի Գուտերեսը։
Այս տարի մրցույթին երկու հայուհի էր մասնակցում՝ Հայաստանի ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանը և Լարիսա Պետրոսյանը, ով ներկայացնում էր Վրաստանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը