29 04 2019

18-ամյա հայ գեղեցկուհին ճանաչվել է «Միսս ԽՍՀՄ»

18-ամյա հայ գեղեցկուհին ճանաչվել է «Միսս ԽՍՀՄ»

Նախկին խորհրդային երկրների գեղեցկուհիները Լոնդոնում մասնակցել են MISS USSR UK 2019 գեղեցկության մրցույթին։

Մրցույթի Instagram-ի էջում հաղորդվում է, որ հաղթել է Հայաստանը ներկայացնող 18-ամյա Անգելինա Չաբանյանը, ով արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Առաջին վիցե-Միսս ԽՍՀՄ ճանաչվել է ռուս գեղեցկուհի Քսենիա Օչերեդկոն, իսկ երկրորդ վիցե-Միսս ԽՍՀՄ դարձել է Ղազախստանը ներկայացնող Լաուրա Մուխտարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ