11 04 2019

Վրաստանում և Թուրքիայում 14 երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում և Թուրքիայում 14 երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 3-ից 9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցվել։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝

·  Ապրիլի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։

·  Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

·  Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք և 32 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ։

·  Ապրիլի 7-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 56 կմ հարավ-արևելք 5-6 բալ ուժգնությամբ և Ախալքալաք քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 54 կմ հարավ-արևելք և 70 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 16 կմ  արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

·  Ապրիլի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք և Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։

·  Ապրիլի 9-ին Թուրքիայում՝  Վան քաղաքից 36 կմ հարավ-արևմուտք, Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 31 կմ հյուսիս-արևելք և Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արևելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 5-ին և 9-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Ապրիլի 6-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ