11 04 2019

Ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից. Դավիթ Անանյան



Ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր տեղեր և ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ սենսացիա է պարունակում: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցի աշխատանքից ազատմանը:

Հարցին, թե ո՞վ էր պատասխանատուն, և ինչո՞ւ նա հրաժարական չի տվել, ՊԵԿ ղեկավան ասաց. «Պատասխանատուն ես եմ և եթե ուզում եք, որ հրաժարական տամ, ապա ասեմ, որ չեմ տալու»:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցելելու ժամանակ դրոշը պատին հենած լինելու պատճառով հրահանգել էր, որ այդ սենյակի աշխատակիցները ազատման դիմում գրեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ