Մի՞թե մենք, քաղաքացու օր նշելով, ցանկանում ենք ընդգծել քաղաքացու այն կատարելատիպը, որը միշտ երազել ենք: Մի՞թե այս որոշումն ընդունելով՝ չենք ցանկանում ընդգծել մեր դերն ու նշանակությունը այն գործում, որ անցած գարուն կատարվեց: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Եվ եթե այդպես է, ուրեմն չենք կարողացել քաղաքական հասունացման այն մակարդակի հասնել, որ մի փոքր համբերենք, որպեսզի գուցե այդ ինքնահաղթահարման պրոցեսը նաև մեր միջով անցնի և մեր փոխարեն մեր կատարած գործերի համար որոշումներ կայացնենք ոչ թե մենք՝ ինքներս, այլ հետագայում՝ հինգ, տասը տարի հետո այս նույն դահլիճում նստած մարդիկ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը