08 04 2019

Մամուլի ասուլիսի բանախոսներից մեկը մյուսին ԵԿՄ նախագահ ընտրեց



Սխալ է, որ մարդ ԱԺ պատգամավոր է, միևնույն ժամանակ ուրիշ հանձնաժողովի անդամ կամ ԵԿՄ վարչության նախագահ: Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայր Վահան» ջոկատի հրամանատար Վոլոդյա Մաթևոսյանը (Ապարանցի Վլե):

«Էսօր ամեն ինչ ուզում են գցել Մանվել Գրիգորյանի վրա, թե Մանվել Գրիգորյանը տուշոնկայա կերել, էս ա կերել: Մանվել Գրիգորյանը մենակ չի կերել, եթե կերել ա դա կերել են նաև նրա վարչության անդամները: Չի կարելի, եթե մարդն ընկել ա, լրիվ բարդել իր վրա: Նա ազգի համար իր լուման ունի»,- ասաց Մաթևոսյանը:

Նա, հրապարակայնորեն հրաժարվելով ԵԿՄ անդամատոմսից, ասաց, թե տարբերություն չկա Մանվել Գրիգորյանի ժամանակվա և այսօրվա ԵԿՄ-ի միջև:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ