Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը կադրեր է հրապարակել ապրիլյան պատերազմի օրերից։
«2016 թ. ապրիլի 2,ժամը 11:30 -ին Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից»,– գրել է Ղարամյանը՝ հավելելով, որ միայն այս դիրքում հայկական ուժերի վերահսկողության գոտում ադրբեջանական կողմը թողել է 28 դիակ և 1 զրահատեխնիկա:
Կադրերը հրապարակվում են առաջին անգամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը