25 03 2019

Արշակունյաց պողոտայում ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը

Արշակունյաց պողոտայում ավտովթարին հաջորդել է ծեծկռտուքը

Մարտի 25-ին 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտովթար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի մոտակայքում բախվել են «Wolksvagen Passat», «Nissan Tida», «Toyota Ipsum» և «ՎԱԶ 21010» մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան. Ճանապարհին առակ է թափված վառելիք:

«ՎԱԶ 21010» ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Վթարից հետո ծեծկռտուք է սկսվել, որի առնչությամբ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և տեղադրել տեսանյութ:

Նա, մասնավորապես, գրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունը ու պողոտայի վրա մեքենան քշում են ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզեն:

ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց արի ու տես, որ ոչ:

Կարծում եմ սա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունը էլ ավելի խիստ լինեն ու նույնիսկ ոչ մի թեթև խախտում անհետևանք չթողնեն, հենց մի անգամ մի թեթև խախտողի չեն տուգանում, սկսում ա իրավախախտը առիթավորվել ու սենց դեպքեր են լինում:

Ականատեսներից ասել են, որ կռվարարները եղել են Ոստիկանությունից, սա պետք է շատ խիստ պատժվի, նման վերաբերմունքը արդարացում չունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ