Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն ինչ է տեղի ունեցել Մեղրիի զորամասում.
մի քանի տասնյակ «դուխով պատանի վարչապետներ» որոշել են իրացնել իրենց տրված «այսուհետ ամեն ինչ որոշելու» իրավունքը և իրենց համար ցանկալի կանոնները հաստատել զորամասում՝ չենթարկվելով զորամասի հրամանատարների զինվորական կանոնակարգը պահպանելու հրահանգին:
Նրանցից մի քանիսի «պատրաստի վարչապետ» ծնողներն էլ աղմուկ են բարձրացրել իրենց «պատանի վարչապետների» նկատմամբ հրամանատարների կողմից կիրառված պատժի համար:
Զգում էի, որ սա մի օր հասնելու է բանակին, քանի որ Հայկական բանակը միակ կանգուն, ամուր ու չվարկաբեկված պետական ինստիտուտն էր մնացել:
Երբեք ոչինչ չեմ պահանջել՝ գիտակցելով, որ դեռ չունեմ այդքան заслуга պետության առջև, բայց հիմա ստիպված եմ ՊԱՀԱՆՋԵԼ այդ «դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանատվության և բացառել նման վտանգավոր երևույթների կրկնումը Հայկական բանակում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը