Gopetition.com կայքում խնդրագիր է հայտնվել, որի հեղինակները պահանջում են Ղազախստանի մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Նուրսուլթան չվերանվանել: Խնդրագրի հեղինակների խոսքով՝ շատ ոլորտներում ֆինանսավորման դեֆիցիտ կա, և մայրաքաղաքի անվանափոխումը բյուջետային միջոցների չափազանց մեծ ներդրում է՝ սկսած հասարակ ցուցանակներից մինչև նավիգացիոն համակարգերի ու միջազգային պայմանագրերի փոփոխություն:
Sputnik-ը հաղորդել է, որ քաղաքը Նուրսուլթան անվանափոխելու կողմնակիցներն ու հակառակորդները քաղաքապետարանի շենքի առաջ վիճել են, ծեծկռտուք սարքել։ Միջամտել են ոստիկանները։ Արդյունքում ձերբակալվել է մոտ ոտ 20 ցուցարար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը