21 03 2019

5 մլն-ից ավելի կառույցներ եմ նախագծել․ Քաղաքաշինության կոմիտեի նոր նախագահ



ՀՀ կառավարության՝ մարտի 21-ի նիստում Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:

Վահագն Վերմիշյանն ասաց, որ 1989 թվականին աշխատել է որպես Ստեփանավան քաղաքի գլխավոր ճարտարապետ: «Աշխատանքային գործունեությունս շարունակել եմ ՌԴ-ում, Սուդանում, Չինաստանում, Դուբայում, Եվրոպայում: Նախագծել և կառուցել եմ 5 մլն-ից ավելի կառույցներ, այդ թվում՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը, մեծ օբյեկտներ, քաղաքներ՝ Սուդանում, էրիթրիայում: 1,5 տարի է, ինչ վերադարձել եմ Հայաստան և որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար»,- ասաց Վերմիշյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ