Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար և գրել․
«Սիրելի քաղաքացիներ,
Սա ՀՀ կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին է։ Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչների համար, այլ նաև առհասարակ բոլոր վարորդների համար, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։
Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից, որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները։ Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը