Երևանի Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Ոստիկանության աշխատակիցը՝ /Ա. Կ. 1992 թվականի ծնված/, ստացել է գլխի շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարարար:
Քաղաքացին՝ /Հ. Ս. 1953 թվականի ծնված/, ստացել է գոտկային շրջանի վնասվածք, վիճակը գնահատվում է բավարար:
Երկու տուժածներն էլ ներկա պահին գտնվում են հետազոտությունների փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեք քիչ ուշ»,- գրել է Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և Մաշտոցի պողոտան փակած՝ սրճարանների աշխատակիցների միջեւ։ 16 անձ բերվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը